Մարդկանց կարոտը կանչում է Թալիշ, իսկ երեկոյան դուռը փակում են ու գնում
Տարածաշրջան
12:46 26/06/2016
ԼՂՀ

Մարդկանց կարոտը կանչում է Թալիշ, իսկ երեկոյան դուռը փակում են ու գնում

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից, որը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հրետակոծության հետևանքով տեղահանվել էր: Ըստ աղբյուրի, գյուղում հազվադեպ կարելի է մարդկանց հանդիպել: Այս պահին գյուղում միայն մեկ ընտանիք է բնակվում, մյուսները կամ Ստեփանակերտում են, կամ Չարենցավանում:

Բայց Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանն ասել է, որ վերջին օրերին որոշ անցուդարձ նկատվել է. մարդկանց կարոտն է կանչել՝ գալիս են ցերեկային ժամերին, տանը լինում, բայց երեկոյան ժամերին դուռը փակում են ու հեռանում:

«Այսօր, ճիշտ է մեր բնակիչները լքել են գյուղը, բայց փառք Աստծո, մեր գյուղը մեր Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է, մեր բոլորիս ձեռքերում է», -ասել է համայնքի ղեկավարը:

Մանրամասն՝ տեսանյութում:


 

Placeholder
Մարդկանց կարոտը կանչում է Թալիշ, իսկ երեկոյան դուռը փակում են ու գնում