Արևմտյան և Արևելյան Հայաստանների ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվելու են Մարտունիում
Մշակույթ
09:53 26/06/2016
Հայաստան

Արևմտյան և Արևելյան Հայաստանների ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվելու են Մարտունիում

Հայաստանի ազգային պատկերասրահի «Մարտունու պատկերասրահ» մասնաճյուղում  հունիսի 28-ին տեղի կունենա  «100 դուռ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Ազգային պատկերասրահից: 

Ցուցահանդեսում ներկայացվելու են Արևմտյան և Արևելյան Հայաստանների ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարներ, որոնք կատարվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում  Հայաստանում, Արցախում, Ջավախքում և Արևմտյան Հայաստանում: Լուսանկարներում ներկայացված են արդեն ոչնչացման եզրին գտնվող եկեղեցիների դռներ, նաև այնպիսիք, որոնք առ այսօր հանրությանը գրեթե անհայտ են:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Նշենք, որ «100 դուռ»  լուսանկարչական նախագծի հեղինակն է  ռեժիսոր Խաչիկ Եղոյանը: 

 

Placeholder
Արևմտյան և Արևելյան Հայաստանների ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարները ցուցադրվելու են Մարտունիում