Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում
Հասարակություն
10:42 26/06/2016
Հայաստան

Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում

«Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում»,-հորդորում և տեղեկացնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կենտրոնի կանխատեսումների համաձայն, հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:  Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ:

«Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է  Սուրենյանը:
 

Placeholder
Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում