Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի
Քաղաքական
18:24 27/06/2016
Տարածաշրջան

Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանից  ստացել է  նամակ, որում թուրքական առաջնորդը հայտնել է իր շահագրգռվածությունը՝  կարգավորել ռուսական ուղղաթիռի կործանման հետ կապված իրավիճակը:

Այն ներկայացված է Կրեմլի պաշտոնական կայքում հետևյալ տեսքով.

Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները:

«Մենք երբեք  մտադրություն և նախնական ցանկություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- շեշտել է Էրդողանը:

Այնուհետև նշված է, թե «մեզ վրա վերցնելով ողջ ռիսկերն ու գործադրելով մեծ ջանքեր, կարողացանք սիրիացի ընդդիմադիրներից վերցնել զոհված ռուս օդաչուի մարմինը և այն տեղափոխել Թուրքիա: Նախահուղարկավորման ամբողջ գործընթացն իրականացվել է կրոնական և ռազմական ընթացակարգերին համապատասխան:  Այս ամբողջ գործընթացը մեր կողմից իրականացվել է ռուս-թուրքական հարաբերություններին արժանի մակարդակով։ Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս իմ կարեկցանքն ու խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի:  Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»:

Ուղերձում նաև նշվում է, որ Թուրքիայի այն քաղաքացու դեմ, ում անունը հիշատակվել  է ռուս օդաչուի մահվան հետ, տարվում է դատաքննություն:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր խորին ափսոսանքը միջադեպի հետ կապված և ընդգծել, որ պատրաստակամություն է հայտնում անել հնարավոր ամեն ինչ՝  Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների վերականգնման համար, ինչպես նաև համատեղ արձագանքել տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակներին, պայքարել ահաբեկչությունների դեմ:


 

Placeholder
Էրդողանը Պուտինին՝ ռուս օդաչուի ընտանիքը մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի