Ռուստամյանը Ալիևի համար ոչ ձեռնտու է գնահատում բանակցությունների ընթացքը
Քաղաքական
16:21 27/06/2016
Հայաստան

Ռուստամյանը Ալիևի համար ոչ ձեռնտու է գնահատում բանակցությունների ընթացքը

Իլհամ Ալիևը նորից չի հասկացել, որ քանի դեռ Ղարաբաղի անկախության կարգավիճակը չի լուծվում, անիմաստ է խոսել որևէ զիջման մասին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը։

«Ղարաբաղյան հիմնախնդրի փուլային լուծման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ընդամենը իր ցանկությունն է: Եթե  խոսվեր դա, այլ ոչ թե այն, ինչ խոսվել է բանակցությունների ժամանակ՝ կհրապարակվեր: Սրանից արդեն բխում է, որ պարոն Ալիևի համար երևի ոչ ձեռնտու ընթացք է ստացել բանակցությունը, սա երևում է իր մի քանի արտահայտությունից – հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ Ալիևին ձեռնտու չէ շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմներ ամրագրվեն, քանի որ Ալիևը պատրաստվում է նորից խախտել հետագայում հրադադարը և իր համար ցանկալի չէ, որ դա արձանագրվի միջազգային կառույցերի կողմից:

Առաջին անգամ չէ, որ ըստ պատգամավորի, բանակցությունների սեղանի շուրջ Ալիևը այլ կեցվածք է դրսևորում, Բաքու վերադառնալով՝ այլ։ Այդ ամենը, Ռուստամյանի խոսքով, Ադրբեջանի նախագահն անում է իր ներքին սպառման համար։

«Ադրբեջանը երկակի խաղ է խաղում, մի կողմից իբրև ցանկանումէ  խաղաղ կարգավորում, բանակցում է, մյուս կողմից պատերազմի է պատրաստվում, զինավարժություններ են անցկացնում իբրև թե ուսումնական», -նկատեց պատգամավորը:

Placeholder
Ռուստամյանը Ալիևի համար ոչ ձեռնտու է գնահատում բանակցությունների ընթացքը