Երևանում նշվել է «Օլիմպիական օրը»
Սպորտ
14:26 27/06/2016
Հայաստան

Երևանում նշվել է «Օլիմպիական օրը»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, ավանդույթի համաձայն, նշել է «Օլիմպիական օրը»:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀԱՕԿ-ն ազգային ֆեդերացիաների հետ համատեղ կազմակերպել էր ցուցադրական ելույթներ, որոնց մասնակցում էին 7 ֆեդերացիաների պատանի և երիտասարդ մարզիկները:

«Ամեն տարի մենք տոնում ենք «Օլիմպիական օրը», իսկ այս տարի որոշեցինք սպորտն ավելի ճանաչելի դարձնել: Այս կերպ կխթանենք սպորտի մասսայականացումը: Միջոցառումը ՄՕԿ-ի հիմնական ծրագրերից մեկն է, և բոլորին է հայտնի, որ ՀԱՕԿ-ի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանն անմասն չի մնում միջազգային ոչ մի ծրագրից, և սա էլ բացառություն չէ»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Առաջին անգամ «Օլիմպիական օրը» տոնվել է 1948 թվականի հունիսի 23-ին: Այդ ժամանակ ՄՕԿ-ի նախագահը Զիգֆրիդ Էդշտորմն էր, ով կոչ արեց երիտասարդներին համախմբվել օլիմպիական գաղափարների շուրջ: Այդ տարի օլիմպիական օրը տոնվեց Ուրուգվայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Կանադայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Վենեսուելայում և Բելգիայում:
 

Placeholder
Երևանում նշվել է «Օլիմպիական օրը»