Ս.Ալեքսանյանի  կողմից իր  աշխատակցին առևանգելու հրապարակումից  հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագով քրեական գործ  է հարուցվել. ՀԺ
Օրվա մամուլ
09:46 28/06/2016
Հայաստան

Ս.Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագով քրեական գործ է հարուցվել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի  պատգամավոր Սամվել  Ալեքսանյանի  կողմից իր  աշխատակցին՝ Արմեն Իսրայելյանին  առևանգելու՝ «ՀԺ»-ի  հրապարակումների հիման վրա  ՀՔԾ-ում  հարուցվել է քրեական գործ մի քանի դրվագով:

Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի  131 հոդվածի  2-րդ մասի 1-ին  և 7-րդ  կետերով  (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով). ՀՀ ՔՕ 182-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  (շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին  մասով ( պաշտոնեական լիազորությունները  անցնելը): 

Թերթի այս տեղեկությունները հատատել է  հատուկ քննչական  ծառայության  մամուլի քարտուղար  Միքայել  Ահարոնյանը՝  հավելելով, որ կատարվում է նախաքննություն:  Հիշեցնենք, որ ՀՀ Աժ պատգամավոր  Սամվել Ալեքսանյանի  նախկին  աշխատակից  Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից  աշխատել է  պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Մի քանի օր անց, սակայն, աշխատակիցը փոշմանել էր:

Placeholder
Ս.Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագով քրեական գործ է հարուցվել. ՀԺ