«Մինսկի քաղաքապետն արեց այն, ինչ չէինք էլ երազում». Բելառուսում ապրող հայեր
Մշակույթ
11:04 28/06/2016

«Մինսկի քաղաքապետն արեց այն, ինչ չէինք էլ երազում». Բելառուսում ապրող հայեր

Մինսկի կենտրոնում անցկացվել է Հայկական տոն՝ «Ոսկե ծիրան» խորագրով: Հնչել է հայկական երաժշտություն, ներկայացվել է ազգային խոհանոցը, ցուցադրվել են ազգային պարերը: Այն իրականություն է դարձել առանց հովանավորների ու գովազդային գործակալությունների աջակցության:

Բելառուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Մինսկում ազգային մշակույթների փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը Մինսկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորցինն է նախորդ տարվա սեպտեմբերին, երբ անցկացվում էր «Թբիլիսոբա» վրացական մշակույթին նվիրված տոնը:

Նա առաջարկել է Մինսկում ապրող ազգային փոքրամասնություններին ցանկության դեպքում նման միջոցառումներ կազմակերպել: Առաջարկությունը հետաքրքրել է տարեբր ազգություննների ներկայացուցիչներին ու դիվանագիտական առաքելություններին: Առավել ակտիվներից է եղել հայ համայնքը: Հունիսի 28-ին արդեն ականատես են եղել միջոցառմանը:

«Միսնկի քաղաքապետն արեց այն, ինչի մասին մենք չէինք էլ երազում»,-ասել է հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
















Placeholder
«Մինսկի քաղաքապետն արեց այն, ինչ չէինք էլ երազում». Բելառուսում ապրող հայեր