«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում Գյումրիում կկայանա բարեգործական համերգ-վարպետության դաս
Մշակույթ
09:52 28/06/2016
Հայաստան

«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում Գյումրիում կկայանա բարեգործական համերգ-վարպետության դաս

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի շրջանակներում  այսօր  Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում տեղի կունենա բարեգործական համերգ – վարպետության դաս:  Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, բարեգործական համերգ – վարպետության դասին մասնակցելու են դաշնակահարուհի Սոֆիա Մելիքյանը (Ֆրանսիա), Տրիո ՄիոլինՅԱՆը  (Շվեյցարիա), կլառնետահար  Գուրգեն Կակոյանը,  ջութակահար Ջեմմա Աբրահամյանը և կիթառահար Անդերս Միոլինը: 

Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարակել է հունիսի 17-ին և կշարունակվի մինչև հուլիսի 7-ը: Փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ:

 

Placeholder
«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում Գյումրիում կկայանա բարեգործական համերգ-վարպետության դաս