Նավթի համաշխարհային գները աճել են
Տնտեսություն
10:38 28/06/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն այսօր աճել են գրանցել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,38%-ով՝  հասնելով 46,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն էլ աճել են 1,34%-ով՝ հասնելով բարելի համար 47,79 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները աճել են