Հուսով եմ՝  քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք. Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն
13:44 29/06/2016
Հայաստան

Հուսով եմ՝ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք. Վաչե Գաբրիելյան

Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ գործարաների կարծիքները լսելուց բացի, ՀՀ  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը խորհուրդ է տալիս երբեմն լսել նաև ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի պարզաբանումները:

Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նշեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են արվել:

«Բնականաբար, մեր գործարար հանրությունը ուզում է հեշտացող մեխանիզմներ, բայց սահմանափակող խնդիրներ չլինեն: Ազգային ժողովում տեղի են ունենում քննարկումներ և, հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք»,- ընդգծեց Վաչե Գաբրիելյանը:

Ինչ վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարին, փոխվարչապետը վստահեցրեց, որ առաջընթաց այդ ուղղությամբ կա, ճիշտ է` ամեն ինչ դանդաղ է ընթանում, բայց այն տեսանելի է:

Նրա խոսքերով՝ իրենք միջազգային կազմակերպությունների չորս անկախ փորձագետների են ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, որոնք պետք է վեր հանեն կրթության, հարկային մարմինների, ոստիկանության և առողջապահության ոլորտում առկա խնդիրները և առաջարկեն դրանց լուծումները:

Placeholder
Հուսով եմ՝ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք. Վաչե Գաբրիելյան