Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԳՆ.Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա
Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել Հայաստանի ԱԳ նախարարությունը:
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալների՝ Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա և 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են սննդով, վրաններով և այլ անհրաժեշտ պարագաներով: Շարունակական աջակցություն է ցուցաբերվում նաև տեղի հայ համայնքային կառույցների կողմից:
«Հայտնում ենք նաև, որ հունիսի 29-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ սկսվելու են Վերին Լարս անցակետում հայտնված անձանց տարհանման աշխատանքները:
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են ՀՀ և ՌԴ ԱԻՆ համապատասխան մարմինների, հայ համայնքային կազմակերպությունների և այլ կառույցների հետ:
Միաժամանակ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց»,-ասված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: