Նալբանդյան. Հայ-գերմանական համագործակցության օրակարգն ընդլայնվել է
Քաղաքական
21:55 29/06/2016
Հայաստան

Նալբանդյան. Հայ-գերմանական համագործակցության օրակարգն ընդլայնվել է

Վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցության օրակարգն էլ ավելի է ընդլայնվել ու հարստացել: Այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ստորագրված է շուրջ 60 համաձայնագիր, այս թիվը համալրվեց ևս մեկ կարևոր փաստաթղթով՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրով»,-տեղակացրեց ԱԳՆ ղեկավարը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին Երևանում բացվել է Գերմանացի գործարարների միության գրասենյակը:

«Այս փաստն ինքնին վկայում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ շահագրգռվածության և լայն հեռանկարների մասին:

Գերմանիան Եվրոպական միության առաջատար երկրներից է և բնականաբար մենք քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը»,-ասաց ԱԳ նախարար Է. Նալբանդյանը:

Placeholder
Նալբանդյան. Հայ-գերմանական համագործակցության օրակարգն ընդլայնվել է