Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը
Քաղաքական
21:25 29/06/2016
Հայաստան

Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը

 

«Ես ավելի շատ արտաքին գործերի նախարար եմ, քան մարգարե, որպեսզի ասեմ, թե ինչպես կավարտվեն Բաքվում կայանալիք  հանդիպումներն ու բանակցությունները»:

Երևանում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ  Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Ես կարող եմ միայն ասել, այն ինչ տեղի ունեցավ այս տարվա սկզբին, իրավունք չունի կրկնվելու: Մենք պետք է փորձենք գտնել անվտանգության հնարավորությունները, պետք է փորձենք գտնել նոր եզրեր՝ բանակցությունները շարունակելու համար: Դրա շնորհիվ թերևս կարողանանք ավելի կայունացնել զինադադարի ռեժիմը, ինչպես նաև՝ կարողանանք Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնել», -ասաց նա:

ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով, հենց այդ հարցերն են լինելու Բաքվում տեղի ունենալիք բանակցությունների թեմաները:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այս այցի ընթացքում կլինի տարածաշրջանի բոլոր երեք երկրներում:

Placeholder
Շտայնմայեր. Բաքվում քննարկվելու է Անջեյ Կասպրշիկի գրասենյակը մեծացնելու հարցը