ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին
Քաղաքական
17:55 29/06/2016
Տարածաշրջան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է  Ստամբուլի օդանակավակայանում իրականացրած սարսափելի ահաբեկչական  հարձակումները:

Այս մասին ասված է ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում:

Նախարարությունը ցավակցություն է հայտնել օդանավակայնում զոհվածների ընտանիքներին:

Հիշեցնենք, Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները որոտացել են երեկ ուշ երեկոյան: Վերջին տվյալներով զոհվել է 41, տարբեր աստիճանի վնասվածքներ է  ստացել 239 մարդ: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:

 

 

Placeholder
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում զոհվածների ընտանիքներին