«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
Մշակույթ
13:15 29/06/2016
Հայաստան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի ժյուրի նախագահն է հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ լավ լուրը հայտնեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի  հիմնադիր  տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Հազիվ համաձայնվեց: Չէր համաձայնվում: Ես շատ ուրախացա»,- ասաց նա:

Ըստ Հ. Խաչատրյանի, Հայաստանում կան մարդիկ, որոնց աշխարհը պետք է տեսնի, իմանա:

««Ոսկե ծիրան»փառատոնն այն հարթակն է, որտեղից անուններն, անշուշտ,   դուրս են գալիս: Տիգրան Մանսուրյանը որպես արվեստագետ, անձ, քաղաքացի, հայ մարդ, շատ կարևոր է»,- նշեց փառատոնի հիմնադիր տնօրենը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Placeholder
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը