Շվեյցարացի, իսպանացի և հայ տաղանդաշատ երաժիշտները՝  մեկ բեմում
Մշակույթ
09:14 30/06/2016
Հայաստան

Շվեյցարացի, իսպանացի և հայ տաղանդաշատ երաժիշտները՝ մեկ բեմում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայանալու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան)  համերգը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգին ելույթ են ունենալու Շվեյցարիայից թավջութակահար Լուկաս Ռաաֆլաուբը, ջութակահար Միքայել Զաքարյանը,  դաշնակահար Ֆրանսուա-Գզավյե Պոազան, Գերմանիայից հոբոյահար Մանե Հարությունյանը, Իսպանիայից հոբոյահար Էդմունդ Ուորսֆոլդ Վիդալը և հայ տաղանդաշատ երաշիժտներ կլարենատահար  Ավետիք Ղազարյանը, ֆագոտահար  Շմավոն Գրիգորյանը, գալարափողահար  Արմեն Կարագյան

Համերգին հնչելու է  Հայդն  («Sinfonia concertante» ջութակի, հոբոյի, ֆագոտի և նվագախմբի համար),       Մոցարտ  («Sinfonia concertante» փողայինների և նվագախմբի համար),     Բախ ( Կոնցերտ դաշնամուրի համար թիվ  1):

 

                      
 

Placeholder
Շվեյցարացի, իսպանացի և հայ տաղանդաշատ երաժիշտները՝ մեկ բեմում