Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել
Տնտեսություն
12:02 30/06/2016

Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել

Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը կառավարության ուշադրության կենտրոնում  է:  Գործադիրի հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով՝  ներկայացնել անցակետում տիրող իրավիճակի մասին տվյալներ:

Կառավարության ղեկավարն ասաց, որ Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և կապի նախարարներն ինտենսիվ աշխատում են իրենց գործընկերների հետ, ամենօրյա շփումների մեջ են:

Փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և միջազգային բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիլելյանը նիստի մասնակիցներին հայտնեց, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134- 135-րդ կմ հատվածը  հեղեղել են հունիսի 23-ի հորդառատ անձրևներն ու հունից դուրս եկած Թերեք գետը: Դրա հետևանքով  ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են դեպի Բաթումի, Փոթի , այստեղից էլ Ռուսաստանի տարածք են հասնում լաստանավերի միջոցով:

«Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի ու կառավարության ուշադրության կենտրոնում:  Վարչապետի նամակ-խնդրանքով ՌԴ կառավարությունը ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխումը կազմակերպելու  համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան ուղղությամբ իրականցրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվեն»,-ասսաց Վ. Գաբրիելյանը:

Նրա ներկայացմամբ, հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ, այժմ բեռնափաթվում են: Նովոռոսիյսկից  Հայաստան եկող բեռները հուլիսի 3-ին  կհասնեն Բաթումի: Հուլիսի 4-ին Բաթումի -Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են:

««Սպայկա» ընկերության կողմից վարձակալած Փոթ- Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը  55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը»,-ասաց նախարարը:

Վ. Գաբրիելյանի  խոսքով, հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա»  ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը, ու ևս 50 բեռնատար մեքենաներով այն Փոթիից կուղոևորվի դեպի Ռուսաստան:

Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի տարածքում կուտակված բեռնատարների թիվը  հասնում է 15-20-ի, չհաշված այն մեքենաները, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան Վրաստան սահմանամերձ գոտում:

Անցակետի  ռուսական կողմում կուտակումները կազմում են 40- 50 մեքենա, կուտակումներ կան նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այս պահի դրությամբ  արտահանվել է շոււրջ տասը հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ կարտահանվի:

«Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումենր չստեղծվեն»,-հորդորեց կառավարության անդամը:

Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության, հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխված է դեպի իր նախկին ուղղություն: Մաքրման աշխատանքերը դեռ շարունակվում են, դրանից հետո կանցկացվի վնասների գնահատում, որի ընթացքում արդեն հստակ կլինի ճանապարհների վերականգման համար անհրաժեշտ ժամանակը:

Նախնական գնահատակներով աշխատանքները կարող են տևել 2-3 շաբաթ:

«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին, և ըստ անհրաժշետության դիմել մեր ծառայություններին: Կառավարությունը ամեն ինչ անելու է մեր քաղաքացիներին սատարելու համար՝ թե  Հայաստան գալու, թե բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,-ասաց նախարարը:

Placeholder
Վաչե Գաբրիելյանը՝ փակ Լարսի մասին. Բեռնափոխադրողներին հորդորում ենք լաստանավի վրա նախապես տեղ ամրագրել