Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՅՈՒՆԵՍԿՕ փորձագետները կարող են այցելել Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաք: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության ռուսաստանյան մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան:
«Այնտեղ պետք է գնան փորձագետներ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, բայց դեռևս հետևս ժամկետներ հայտնի չեն»,- ասել է նա:
Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Քաղաքը, որը եղել է հնագույն քաղաքակրթության ամենահարուստ կենտրոններից մեկը, 2015 թվականի մայիսի կեսերից գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
ԻՊ գրոհայինները պայթեցրել էին Հաղթական կամարը՝ սյուներով, 1-ին դարի Բելի տաճարը, 2-րդ դարի Բաալշամինի տաճարը և այլ մշակութային օբյեկտներ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:
Ռուս փորձագետներից և գիտնականներից խումբ է ձևավորվել՝ Սիրիա մեկնելու և պատմա-հնագիտական համալիրի վիճակը գնահատելու համար: