Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017»-ի համար հարմար համերգային դահլիճ չկա
Քաղաքական
18:09 30/06/2016
Աշխարհ

Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017»-ի համար հարմար համերգային դահլիճ չկա

Ուկրաինան ներկա պահին չունի հարմար  համերգային դահլիճ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն անցկացնելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի մշակույթի նախարարը:

Նա նշել է, որ Կիևում «Օլիմպիական» մարզադաշտը, որը դիտարկվում է որպես հնարավոր հարթակ, տանիք չունի, ինչը հակասում է մրցույթի կանոններին:

«Եթե ժամանակավոր փակենք, ապա հնարավոր չի լինի տեղադրել ծանր տեխնիկա»,-  հավելել է նա:

Մշակույթի նախարարի խոսքով, այժմ դիտարկում են Լվովում կամ Կիևում նոր արենա կառուցելու տարբերակը: Դեռևս անցյալ շաբաթ նախարարը հայտել էր, որ մինչև օգոստոսի 1-ը կորոշեն, թե որտեղ են անցկացնելու մրցույթը:

Կիևի քաղաքապետն առաջարկել էր մրցույթն անցկացնել Մայրաքաղաքային խճուղում, բայց այն դեռևս գտնվում է կառուցման նախնական փուլում: Նախագիծն ավարտելու համար, քաղաքային իշխանությունների գնահատականով, անհրաժեշտ է մոտ 70 միլիոն դոլար:

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում:
 

Placeholder
Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017»-ի համար հարմար համերգային դահլիճ չկա