Շավարշ Քոչարյան. Առնվազն կոռեկտ չէ, երբ  առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը
Քաղաքական
14:17 01/07/2016

Շավարշ Քոչարյան. Առնվազն կոռեկտ չէ, երբ առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Շավարշ Քոչարյան. Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում:

Հարց. Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը օգոստոսին Փարիզում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ:

Շավարշ Քոչարյան. Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը:

 

Placeholder
Շավարշ Քոչարյան. Առնվազն կոռեկտ չէ, երբ առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը