ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն   3 ամսից ավել  է՝ աշխատավարձ չի վճարել. ՀԺ
Օրվա մամուլ
09:37 01/07/2016
Հայաստան

ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն 3 ամսից ավել է՝ աշխատավարձ չի վճարել. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով,  ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է, աշխատավարձ չի վճարել։  Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս։

Թերթի թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության  աշխատակիցները  հայտնել են,  որ իրենց աշխատավարձը  5000-10.000 ական դրամներով  են տալիս։ Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու  պայմաններում  հեռուստաընկերության  գրեթե բոլոր  աշխատակիցներն իրենց  ապրելու համար  ստիպված վարկեր են վերցրել  բանկերից՝ հույսով, որ ի վերջո  աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք։  Բայց արդյունքում, վարկերն ուշացնում են և տույժ ու տուգանքների ենթարկվում։ 

Ընկերության տնօրեն Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն 3 ամսից ավել է՝ աշխատավարձ չի վճարել. ՀԺ