Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում
Տնտեսություն
15:04 01/07/2016
Հայաստան

Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգը՝ RIA Money Transfer-ը,  հայտարարում են համատեղ արշավի վերաբերյալ:

Ընկերության մամուլի ծառայությունից մանրամսնում են, ՀայՓոստի հաճախորդները հնարավորություն կունենան եվրոյով և ԱՄՆ դոլլարով փոխանցումներ իրականացնել  դեպի Ռուսաստան, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան և Ուկրաինա: Այս արշավի շրջանակներում ՀայՓոստի մոտ 700 առցանց փոստային բաժանմունքներից դեպի նշված երկրներ փոխանցումները կիրականացվեն  1% միջնորդավճարով:

Բացի այդ «Ռիա» համակարգով փոխանցում իրականացրած կամ ստացած ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:
Արշավն իրականացվելու է 2016թ. Հուլիսի 1-ից մինչև տարեվերջ:

Ria Money Transfer համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ:
 

Placeholder
Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում