Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ
Իրավունք
19:55 11/07/2016
Աշխարհ

Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ

Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ավերել են երեք հայտնի հուշարձան, հնարավոր է վերականգնել երկուսը՝ Հաղթական կամարը սյուներով և 2-րդ դարի Բաալշամինի տաճարը, իսկ Բելի տաճարը՝ ոչ: Ռիա նովոստիի  հաղորդմամբ, այդ մասին ասել է Արևելքի պետական թանգարանի տնօրեն Ալեքսանդր Սեդովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս մասնագետները գնացել են Պալմիրա՝ գնահատելու, թե որ հուշարձաններն են ենթակա վերականգնման:

«Հիմնական եզրակացությունն այն է, որ ավերումներն այնքան զգալի չեն, որքան ենթադրվում էր: Պալմիրայի այցեքարտերն էին՝ Հաղթական կամարը, Բելի և Բաալշամինի տաճարները, որոնք քանդվել են: Բացի այդ, ոչ մեծ ավերումներ կան այլ վայրերում»,- ասել է նա:

Ալեքսանդր Սեդովը նշել է, որ Հաղթական կամարի և Բաալշամինի տաճարի վերականգնման համար ժամանակ է պետք և շատ ֆինանսական միջոցներ:

Ըստ նրա, աշխատանքները կարող են տևել 1,5-2 տարի, բայց ամեն ինչ բարդանում է Պամիրայում ենթակառուցվածքների բացակայության պատճառով, նաև՝ այդ քաղաքը գնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, ժամանակ է պետք բոլոր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքները համաձայնեցնելու համար: Ա. Սեդովը նշել է, որ բոլոր աշխատանքները կարող են կատարել ռուս մասնագետները :

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:

Placeholder
Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ