Պաշտոնական. «Բորուսիան» հաստատում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը
Աշխարհում
16:00 02/07/2016

Պաշտոնական. «Բորուսիան» հաստատում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը

Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Որոշումը կայացվել է ինտենսիվ քննարկումների արդյունքում:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեզ գերազանց առաջարկ կատարեց և մենք ընդառաջեցինք անգլիական ակումբի ու ֆուտբոլիստի ցանկությանը: Այժմ լուրջ գումար կստանանք, մինչդեռ 2017 թ. ամռանը Մխիթարյանն անվճար կտեղափոխվեր այլ ակումբ»,- բացատրել է ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոահիմ Վացկեն:
Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանին միաժամանակ հաջողություններ է մաղթել Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայում:

Հավելենք, որ Զլատան Իբրահիմովիչն արդեն պաշտոնապես ներկայացվել է որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Շվեդ ռմբարկուն սպասում էր լավ փլեյմեյքերի և Մոուրինյոն գտավ նրան՝ ի դեմս Մխիթարյանի: Այժմ Զլատանը գոլեր կխփի առավելապես հայ ֆուտբոլիստի փոխանցումներով:
 

Placeholder
Պաշտոնական. «Բորուսիան» հաստատում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը