«Օտրի Տրիո» անսամբլի շնորհանդեսը կայանալու է ԳԱԿ-ում
Մշակույթ
10:00 02/07/2016
Հայաստան

«Օտրի Տրիո» անսամբլի շնորհանդեսը կայանալու է ԳԱԿ-ում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերը նվագախմբի ստեղծման օրվանից ակտիվ գործունեություն են ծավալում՝ մասնակցելով բազմաժանր համերգային ծրագրերի: Այս տարի նվագախմբի երաժիշտների ջանքերով, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի աջակցությամբ ստեղծվեց իր կազմով յուրատեսակ «Օտրի Տրիո» անսամբլը: Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ անսամբլի շնորհանդեսը տեղի կունենա «Գաֆեսճյան» արվեստների կենտրոնում հուլիսի 13-ին:

Տրիոյի կազմում ընդգրկված են ջութակահարուհիներ Ռուզաննա Թովմասյանը, Անժելա Հովհաննիսյանը, ալտահար Արևիկ Կոսյանը։ Կայանալիք համերգային ծրագրին կմասնակցի նաև  դաշնակահարուհի Անուշիկ Կարապետյանը:

Երեկոյի ընթացքում կներկայացվեն Լյուդվիգ վան Բեթհովենի, Մաքս Ռեգերի, Նինո Ռոտայի ստեղծագործություններից։

Placeholder
«Օտրի Տրիո» անսամբլի շնորհանդեսը կայանալու է ԳԱԿ-ում