Անդրե Սպայթ Մկրտչյանը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ
Աշխարհում
11:40 04/07/2016
Հայաստան

Անդրե Սպայթ Մկրտչյանը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:

ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ, Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորին քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային դարձավ մրցաշարի հաղթող:

 

Placeholder
Անդրե Սպայթ Մկրտչյանը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ