Եղվարդ-Նոր Հաճն հատվածում գնացքի տակ կին է ընկել
Իրավունք
16:49 04/07/2016
Հայաստան

Եղվարդ-Նոր Հաճն հատվածում գնացքի տակ կին է ընկել

Ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ հուլիսի 2-ին ուշ գիշերը Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում գնացքի տակ մարդ է ընկել:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.40-ի սահմաններում, նշված հատվածում բեռնատար գնացքի մեքենավարը վրաերթի է ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 3-ին, ժամը 7.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կինը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրա անձը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Placeholder