Ակտոբ քաղաքի ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են
Իրավունք
10:36 04/07/2016
Աշխարհ

Ակտոբ քաղաքի ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են

Ղազախստանի Ակտոբ քաղաքի դատարանը երկու ամսով կալանք է կիրառել հունիսյան հարձակումների ինը մասնակիցների նկատմամբ:

«Համապատասխան պատժամիջոցը հրապարակել է Ակտոբի թիվ 2 դատարանի դատավոր Ալիյա Տաժիկենովան»,-այս մասին «Ինտերֆաքս»-ին է հայտնել մարզային դատարանի մամուլի ծառայությունից:

Կալանքի տակ կպահվեն 16-29 տարեկան ինը ահաբեկիչներ, որոնք գտնվում են մեկուսարանում:
Քննչական գործողությունը նրանց նկատմամբ իրականացվում է «Պալլադա» զենքի խանութի և 6655 զորամասի վրա զինված հարձակմանը մասնակցելու փաստի հիման վրա:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կրոնական ծայրահեղական կազմակերպությունները հարձակվել էին Ղազախստանի Ակտոբ քաղաքում գտնվող զենքի խանութի և զորամասի վրա: Հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, նրանցից երեքը՝ զինվորականներ են եղել, չորսը՝ քաղաքացիական անձ:

Հակաահաբեկչական գործողության ընթացքում 18 ծայրահեղականներ են սպանվել, ինը ձերբակալվել է:  Հունիսի 12-ին  ահաբեկչական խմբի չեզոքացման գործընթացն ավարտվել է:

Placeholder
Ակտոբ քաղաքի ահաբեկչության մասնակիցները ձերբակալվել են