ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի հերթական միջոցառումը՝ Եղեգնաձորում
Սպորտ
16:40 04/07/2016
Հայաստան

ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի հերթական միջոցառումը՝ Եղեգնաձորում

Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Live your goals»-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 63 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր, պարեցին և զվարճացան: ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
 

Placeholder
ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի հերթական միջոցառումը՝ Եղեգնաձորում