Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Մարիինյան թատրոնում
Մշակույթ
09:12 04/07/2016
Հայաստան

Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Մարիինյան թատրոնում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու Սանկտ-Պետերբուրգի  Մարիինյան թատրոնում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նվագախմբից: Որպես մենակատար հանդես է գալու ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկում  հայկական նվագախումբը կատարելու է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը  և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

«Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 24-ը: Մարինյան թատրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փառոտոնի շրջանակում կայանալու է  քան 160   ներկայացում և համերգ համաշխարհային բեմերի աստղերի մասնակցությամբ, երեք օպերայի և երկու բալետի պրեմերա, ելույթ է ունենալու տաս հրավիրված կոլեկտիվ: 

Placeholder
Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Մարիինյան թատրոնում