Ֆրանսիայում մահացել է հայտնի պարսիկ ռեժիսոր Աբբաս Քիառոստամին
Մշակույթ
10:06 05/07/2016
Աշխարհ

Ֆրանսիայում մահացել է հայտնի պարսիկ ռեժիսոր Աբբաս Քիառոստամին

Պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աբբաս Քիառոստամին, ով հայտնի է իր «Բալի համը» ֆիլմով, 77 տարեկանում մահացել է Ֆրանսիայում: Այս մասին գրում է Ռիա  նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

Ռեժիսորը Ֆրանսիայում  քաղցկեղի դեմ բուժման կուրսեր էր անցում, սակայն ԶԼՄ-ները չեն հստակեցնում, թե ինչն է եղել նրա մահվան պատճառը:

Աբբաս Քիառոստամիին  համարում են իրանական կինոյի «Նոր ալիք»-ի առաջատարներից մեկը։ 1997 թվականին նա «Ոսկե արմավենի» է ստանում Կաննի կինոփառատոնում «Բալի համը» ֆիլմի համար: Այն իրանական առաջին ֆիլմն էր փառատոնի պատմության մեջ, որ արժանացել էր նման մրցանակի:

1999 թվականին Աբբաս Քիառոստամին Վենետիկի կինփառատանում միանգամից չորս մրցանակ է ստանում, այդ թվում նար ժյուրիի «Հատուկ մրցանակը»:

Նշենք, որ 2005-ին Աբբաս Քիառոստամին «Ոսկե ծիրան» երևանյան  կինոփառատոնում  արժանացել էր «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար:

Placeholder
Ֆրանսիայում մահացել է հայտնի պարսիկ ռեժիսոր Աբբաս Քիառոստամին