Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ասադին ընդդիմացող խմբավորումները ռազմական հանցագործություններ են գործում. «Amnesty International»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմացող խմբավորումները մեղավոր են ռազմական հանցագործությունների մեջ: Այդ մասին հայտարարել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպություն:
Կազմակերպությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդ ահաբեկչական խմբավորումներին մեղադրել է փաստաբաններին, լրագրողներին ու երեխաներին խոշտանգելու մեջ:
РИА Новости գործակալության փոխանցմամբ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անվանում է այդպիսի 5 խմբավորումներին՝ «Ֆրոնտ Ան-Նուսրա», «Ահրար Աշ-Շամ», «Նուրեդդին Ազ-Զինկի», «Ֆրոնտ Լեվանտա» և «Դիվիզիա 16»:
Իրավապաշտպանները հաղորդում են «առևանգումների վախեցնող ալիքի, խոշտանգումների ու սպանությունների մասին»:
«Մեծաթիվ խաղաղ բնակիչներ գտնվում են մշտական վախի մեջ որ կառևանգվեն այն բանի համար, որ քննադատում են գրոհայինների վարքագիծը», -հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյութերը:
Կազմակերպության զեկույցի հիմքում ընկած է առևանգումների 24 և խոշտանգումների 5 դեպք, որոնք իրականացվել են Ասադի ռեժիմին ընդդիմացող խմբավորումների կողմից: