Հայաստանցի բռնցքամարտիկը վարկանիշային մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել
Սպորտ
12:27 05/07/2016
Հայաստան

Հայաստանցի բռնցքամարտիկը վարկանիշային մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

ՀԱՕԿ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հայ բռնցքամարտիկի մրցակիցը Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետեն էր, ում նկատմամբ Բաչկովն առավելության է  հասել  3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նրանց վարկանիշային մրցաշարը անց  կացվում է Կարակասում:

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:

 

Placeholder
Հայաստանցի բռնցքամարտիկը վարկանիշային մրցաշարում առաջին հաղթանակն է գրանցել