Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Քաղաքական
14:16 05/07/2016
Հայաստան

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝  հուլիսի 7-9-ը Ռմասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին:

Վարչապետի որոշմամբ, պատվիրակության անդամները Ռուսաստան կմեկնեն ու կվերադառնան  հատուկ չվերթներով:

«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,-ասված է կառավարության ղեկավարի որոշման մեջ:

ՌԴ մեկնող պատվիրակության կազմում ընդգրկված է   23 մարդ:

Placeholder
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ