Հակառակորդը մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:56 05/07/2016
ԼՂՀ

Հակառակորդը մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:






 

Placeholder
Հակառակորդը մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ