Օմսկը կհյուրընկալի ԵԱՏՄ անդամ երկրների նախագահներին
Քաղաքական
12:18 05/07/2016

Օմսկը կհյուրընկալի ԵԱՏՄ անդամ երկրների նախագահներին

ՌԴ նախագահի աշխատակազմը հաստատել է, որ 2018-ին ԵԱՏՄ անդամ հինգ երկրների նախագահների հանդիպումը կանցկացվի Սիբիրում:  Այն լինելու է Օմսկի հիմնադրամի 300-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում:

Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, ԵԱՏՄ նախագահությունը հաջորդ տարի իրականացնելու է Ռուսաստանը:

«Օմսկում հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզսանի նախագահների հանդիպման անցկացումը վկայում է Օմսկի շրջանի նկատմամբ ունեցած մեծ վստահության մասին: Այո, պահանջվում է լուրջ աշխատանքը նման կարևոր միջոցառման անցկացման համար: Բայց դա միաժամանակ խթան կհանդիսանա քաղաքի զարգացման համար»,-ասել է  Օմսկի մարզի նահանգապետ Վիկտոր Նազարովը:

Նրա խոսքով, քաղաքը պետք է զարգացնել որպես խոշոր տրանսպորտային ու լոգիստիկ կենտրոն:

 

Placeholder
Օմսկը կհյուրընկալի ԵԱՏՄ անդամ երկրների նախագահներին