Նավթի համաշխարհային գներն այսօր
Տնտեսություն
11:18 05/07/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն այսօր

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները անկում են ապրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,81%-ով՝  հասնելով 48,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսներն էլ նվազել են 0,55%-ով՝ հասնելով բարելի համար 49,55 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն այսօր