Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս տարվա ծրագրին մասնակցող ամենամեծ պատվիրակությունը Թուրքիայից է
Կրթություն, գիտություն
15:45 06/07/2016
Հայաստան

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս տարվա ծրագրին մասնակցող ամենամեծ պատվիրակությունը Թուրքիայից է

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին  այս տարի մասնակցում է 73 ուսուցիչ` 17 երկրից, ինչը գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը:

Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆինլյանդիայից, Ֆրանսիայից:

Առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ: Հիշեցնենք, որ Թուրքիայից նախորդ տարի ծրագրով վերապատրաստվում էր ընդամենը 2 ուսուցիչ:

ԿԳՆ նախարարության փոխանցմամբ՝ այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով:  Դասընթացների ավարտին ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:

Նշենք, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից:

 

Placeholder