Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
30 րոպե տևած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: Գյուղապետ Հովնան Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փոսի մեջ գտնվող գյուղ են լցվել նաև լեռներից իջնող ջրերը:
«Փրկվեցինք, պրծանք»,-ասաց գյուղապետը:
Հ. Ավետիսյանն ասաց, ջուրը լցվել է 3 ավտոտնակ, 4 գոմ, ավիրվել է գյուղ մտնող զառիթափ ճանապարհը, քշել տարել է գյուղացիների ցանքատարածությունները:
«Բանջարաբոստանային կուլտուրաներ էին: Էս պահին չենք կարող ասել, թե քանի հեկտար է վնասվել: Ջուրը ցամաքի, վաղը գնանք տեսնենք»,-ասաց գյուղապետը:
Բացի անձրևներից բնակիչներից մեկի տանը վնաս է պատճառել ուժեղ քամին, տանիքի կեսը քշել տարել է:
Նրա խոսքով, մարդիկ, կենդանիներ չեն տուժել: Շենքերում լցված ջուրը կարողացել են բնակիչների ջանքերով, դույլերի օգնությամբ դուրս թափել: Գյուղապետն ասած օգնության են հասել նաև փրկարարները, իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեխնիկա է տրամադրել: