Երվանդաշատում արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Հասարակություն
19:51 06/07/2016
Հայաստան

Երվանդաշատում արտակարգ իրավիճակ է ստեղծվել

30 րոպե տևած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում: Գյուղապետ Հովնան Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  փոսի մեջ գտնվող գյուղ են լցվել նաև լեռներից իջնող ջրերը:

«Փրկվեցինք, պրծանք»,-ասաց գյուղապետը:

Հ. Ավետիսյանն ասաց, ջուրը լցվել է  3  ավտոտնակ, 4  գոմ, ավիրվել է գյուղ մտնող զառիթափ ճանապարհը, քշել տարել է գյուղացիների ցանքատարածությունները:

«Բանջարաբոստանային կուլտուրաներ էին: Էս պահին չենք կարող ասել, թե քանի հեկտար է վնասվել: Ջուրը ցամաքի, վաղը գնանք տեսնենք»,-ասաց գյուղապետը:

Բացի անձրևներից բնակիչներից մեկի տանը վնաս է պատճառել ուժեղ քամին, տանիքի կեսը քշել տարել է:

Նրա խոսքով, մարդիկ, կենդանիներ չեն տուժել: Շենքերում լցված ջուրը կարողացել են բնակիչների ջանքերով, դույլերի օգնությամբ դուրս թափել: Գյուղապետն ասած օգնության են հասել նաև փրկարարները, իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեխնիկա է տրամադրել:
 

Placeholder
Երվանդաշատում արտակարգ իրավիճակ է ստեղծվել