Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայ-ռուսական մշակութային կապերը միշտ էլ սերտ են եղել»,-այս մասին այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Մինչ լրագրողների հետ զրույցը, նա թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց մշակութային օջախով, ծանոթացավ թանգարանի ստեղծման պատմությանը, ներկայացվող ցուցանմուշներին, որից հետո հետո գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչն իր խոսքում անդրադաձավ Ռուսաստանում բացված Հայաստանի քաղաքակրթության թեմայով ցուցահանդեսին. «Այդ ցուցահանդեսը պատմում էր հայ ժողովրդի ժառանգության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին, ինչ էլ վկայում է, որ հայ-ռուսական մշակութային կապերը բարձր մակարդակի վրա են»:
Շվիդկոյը մշակութային համագործակցության տեսանկյունից հատուկ շեշտեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին Ռուսաստանի մասնակացությունը: Այս տարի իրենց երկիրը կինփառատոնին ներկայանում է հինգ ֆիլմով:
Նա հայտնեց, որ Հայաստան այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և պայմանավորվել են հաջորդ տարի Հայաստան հրավիրել մի քանի դրամատիկ թատրոնի ներկայացումներ Ռուսաստանից, նաև ռուսական պոեզիայի երեկոներ էլ անցկացնել:
«Ռուսաստանում տարբեր մշակությային ծրագրերի մեջ իրենց տեղը կգտնեն նաև 2018 թվականին նշվելիք Երևանի 2800-ամյակին և Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ»,-հայտնեց պաշտոնյան՝ հացվելելով, որ պետք ժամանակակից հայ գրողներին ու նկարիչներին ներկայացնել Ռուսաստանում:
ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչը կարևորեց նաև Հռոմի Պապի Հայաստան կատարած այցը. «Պապը 21-րդ դարի ամենազարմանալի մարդկանցից մեկն է, ով բարություն ու մարդասիրություն է տարածում և բոլորովին էլ պատահական չի եղել նրա՝ Հայաստան այցի ընտրությունը: Այս այցը բարձր մակարադակի էր բոլոր առումներով»:
Լրագրողները Շվիդկոյից հետաքրքրվեցին, թե ինչպես կարող է մեկնաբանել այն հանգամանքը, որ Հայաստանում երիտասարդների մոտ ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը պակասում է, որին նա պատասխանեց. «Մենք լավ չենք բացատրում երիտասարդներին, թե ինչ հնարավորություններ է բացում ռուսաց լեզվի իմացությունը։ Ինձ թվում է, որ արտասահմանցի մեր գործընկերները դա ավելի լավ են անում, քանի որ անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Այսօր ԵԱՏՄ-ն ակտիվ զարգանում է և ռուս-հայկական ընկերությունները ևս ռուսաց լեզվի իմացություն են պահանջում»:
Ռուս պաշտոնյան խոսեց նար հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ինչ իր խոսքով անմիջապես անդրադառնում է իմ ընտանիքի վրա. «Հարսս կիսով չափ հայ է, կիսով չափ ադրբեջանցի, դրա համար էլ ամեն անգամ դա անցնում է մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի սրտով: Պետք է իշխանությունները, մտավորականները ժամանակ վերցնեն և այս հարցին ճիշտ լուծում տան: Նոր ծնվող երեխաները պետք է պատերազմ չտեսնեն, պատերազմի չմասնակցեն»: