Brexit-ը Գերմանիայի տնտեսության վրա դեռևս ազդեցություն չի թողել. գերմանացի նախարար
Տնտեսություն
10:26 07/07/2016
Աշխարհ

Brexit-ը Գերմանիայի տնտեսության վրա դեռևս ազդեցություն չի թողել. գերմանացի նախարար

Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները դեռ զգալի ազդեցություն չեն թողել Գերմանիայի վրա: «Ռիա նովոստին» գրում է, որ սրա մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:

Նա հայտնել է, որ  միչև այժմ ոչ մի ակնհայտ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչը կառավարության հետ հանդիպման ժամանակ միաժամանակ հաստատել է նաև Գերմանիայի կենտրոնական բանկը:

«Շրջանակային տնտեսական պայմանները շարունակում են  բարենպաստ մնալ Գերմանիայում»-հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կայացած հանրաքվեում բրիտանացիների 51,9-ը կողմ էր քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն:


 

Placeholder
Brexit-ը Գերմանիայի տնտեսության վրա դեռևս ազդեցություն չի թողել. գերմանացի նախարար