Պետերբուրգի իշխանությունները Հիսուս Քրիստոսի 80 մետրանոց քանդակի համար տեղ են փնտրում
Մշակույթ
18:46 08/07/2016
Աշխարհ

Պետերբուրգի իշխանությունները Հիսուս Քրիստոսի 80 մետրանոց քանդակի համար տեղ են փնտրում

Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերով հանձնաժողովը դիտարկում է քաղաքում քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի «Հիսուս Քրիտոս» քանդակի տեղադրման հնարավոր վայրը: Ռիա նովոստին գրում է, որ հուշարձանի բարձության պատճառով  դժվար է հուշարձանի տեղադրման համար վայր ընտրելը. պատվանդանի հետ միասին 80 մետր է:

«Պետերբուրգի քաղաքապետը հանձնարարել էր հանձնաժողովին քննարկել հուշարձանի հնարավոր տեղադրման վայրի հարցը: Այժմ ուսումնասիրվում է, որևէ որոշում դեռևս չկա»,- ասել է հանձնաժողովի  ներկայացուցիչը՝ հավելելով, որ որպես տարբերակ դիտարկվում է քաղաքի Նևսկի շրջանը:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զուրաբ Ծերեթելին առաջարկել է Պետերբուրգի իշխանություններին տեղադրել քաղաքում  իր  կերտած Հիսուս  Քրիստոսի 80 մետրանոց  հուշարձանը (33 մետր՝ քանդակն է, 47 մետր՝ պատվանդանը): Այդ հուշարձանը, ըստ ԶԼՄ-ների,  ենթադրվում էր, որ տեղադրվելու է Սոչիում, սակայն համապատասխան վայր չէր գտնվել:

Աշխարհում Քրիստոսի ամենահայտնի արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրում, 38 մետր է՝ ներառյալ պատվանդանը:
 

Placeholder
Պետերբուրգի իշխանությունները Հիսուս Քրիստոսի 80 մետրանոց քանդակի համար տեղ են փնտրում