Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը
Կրթություն, գիտություն
19:35 08/07/2016
Հայաստան

Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը

Այսօր «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննություններով ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ լրացուցիչ երկրորդ փուլի արդյունքները կրապարակվեն հուլիսի 15-ին:

«Այս փուլի արդյունքում ԲՈՒՀ չընդունված դիմորդները իրենց դրական միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու թափուր մնացած վճարովի տեղերի մրցույթին: Այդ մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է կրկին դիմում-հայտ լրացնեն համապատասխան ԲՈՒՀ-ում հուլիսի 16-ից մինչև հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում»,-հայտնեցին ԳԹԿ-ից:

Միասնական քննություն հանձնած շրջանավարտների քանակն ըստ առարկաների՝ այստեղ:

Placeholder