Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում հայտնաբերվել է 5000 տարվա պատմություն ունեցող բնակավայր
Մշակույթ
09:39 08/07/2016
Տարածաշրջան

Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում հայտնաբերվել է 5000 տարվա պատմություն ունեցող բնակավայր

Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում Արաքս գետի մշակութային բնակավայր են հայտնաբերել: Այդ նմուշները պատկանում են մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին: Ասպինձայի մունիցիպալիտետի Ճոբարեթ գյուղի Արաքս գետի մշակութային բնակավայրը ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից: 

Ասպինձայի մունիցիպալիտետի տեղեկատվությամբ, այդ տարածքում անցկացվում են հնագիտական աշխատանքներ: Տվյալ հետազոտությունները անցկացվում են Վրաստանի Ազգային Թանգարանի և Ավստրալիայի Մելբուրն քաղաքի միասնական ուժերով:

Հնագիտական արշավախումբը տերասների արտեֆակտներ է գտել:

Հայտնաբերված են քարե շինություններ, բնակելի և տնտեսական ամբարներ, շտեմարաններ, կրակարաններ և ամանեղենի տարբեր տեսականի: 


Placeholder
Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում հայտնաբերվել է 5000 տարվա պատմություն ունեցող բնակավայր