Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց
Սպորտ
12:03 08/07/2016

Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում 3:0 առավելության հասավ ուկրաինացի ՎոլոդիմիրՄատվիչուկի նկատմամբ և մտավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ:

Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևում Հայաստանը ներկայանալու է 5 մարզիկով, իսկ ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր:

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:

 

 

Placeholder
Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց