Ժամանակավորապես արգելվել է Դալլասի վրայով թռիչքները
Իրավունք
10:27 08/07/2016
Աշխարհ

Ժամանակավորապես արգելվել է Դալլասի վրայով թռիչքները

ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են Դալլասյի վրայով թռիչքները, որտեղ կրակոցներ են տեղի ունեցել,-գրում է «Գազետա. ռու»-ն հղում անելով Airlive-ին:

ԱՄՆ դաշնային ավիացիոն գործակալությունը հաղորդել է, որ ներդրել է քաղաքի կենտրոնի վրայով  չվերթների ժամանակավոր սահմանափակում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դալլասում ձերբակալել են չորս ոստիկանների սպանության մեջ կասկածվող երկու անձի: Դալլասում բողոքի ակցիայիա ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է չորս ոստիկան, ևս յոթը վիրավորվել են:

Placeholder
Ժամանակավորապես արգելվել է Դալլասի վրայով թռիչքները