Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում ստուգումների համար ՎՊ-ն վերջնաժամկետ չունի
Քաղաքական
13:16 08/07/2016

Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում ստուգումների համար ՎՊ-ն վերջնաժամկետ չունի

Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում չարաշահումների կապակցությամբ Վերահսկիչ պալատի ստուգումների համար որևէ ժամկետ դրված չէ: Այդ մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ՎՊ մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը:

«Հստակ ժամկետ չկա ստուգումների համար, հնարավոր է դրանք երկարաձգվեն, հնարավոր է առաջանան խնդիրներ ստուգումների ընթացքում: Այս պահին ժամկետի մասին ոչինչ չենք կարող ասել», -ներկայացրեց Ալավերդյանը:

Նրա խոսքով, ստուգումների արդյունքում ստացված փաստաթուղթը դառնում է ընթացիկ հաշվետվություն, ներկայացվում Վերահսկիչ պալատի խորհրդին և խորհրդի կողմից հաստատվելուց հետո համարվում է վերջնական պաշտոնական փաստաթուղթ:

«Դա ոչ արտածրագրային ուսումնասիրություն է, ոչ էլ ծրագրային: Կառավարությունն է դիմել Վերահսկիչ պալատին որոշակի մտահոգությունների հիման վրա՝ կոնկրետ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում ստուգումներ կատարելու համար», -ասաց Ալավերդյանը:

Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը, հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 7-ին կառաավրության նիստում հայտարարել էր, որ կկասեցվի, քնաի որ չարաշահումներ են հայտնաբերվել:
«Իմ հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվել, և հիմա Վերահսկիչ Պալատն է զբաղվում դրանով»,-ասել էր վարչապետը:
 

Placeholder
Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում ստուգումների համար ՎՊ-ն վերջնաժամկետ չունի