Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:26 09/07/2016
ԼՂՀ

Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությամ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:






 

Placeholder
Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ԼՂՀ ՊՆ